Անվճար iOS-հավելվածներ (հուլիսի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

No Zero Days

Գինը` 0.99$ – անվճար

Դու կարող ես ավելի շատ բան անել այս հավելվածի միջոցով քեզ ու քո մտերիմների համար։ Բարելավվիր կյանքդ այս հավելվածի օգնությամբ։ Այն կօգնի հետևել առողջությանը, սովորել նոր բաներ և այլն։

Cheerleader

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը կօգնի մնալ պոզիտիվ տրամադրվածությամբ։ Այստեղ կարող եք ընտրել 30 տարբեր կատեգորիաներ։

Voice Record

Գինը` 3.99$ – անվճար

Ձայնագրեք այն ամենն, ինչ ցանկանում եք այս հավելվածի միջոցով։ Հավելվածի մինիմալիստական ոճի շնորհիվ այն հեշտ է կիրառել։