Bloomberg: iPad–ի համար նախատեսված ամբողջական Photoshop–ը կթողարկվի 2019-ին

Apple–ն այնցյալ տարի ամբողջությամբ փոփոխել է iPad–ի համար նախատեսված iOS համակարգը, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տա, որ ընկերության արտադրած պլանշետները կարող են ամբողջապես փոխարինել համակարգիչներին։

Բայց, մի շարք հայտնի հավելվածների հնարավորություն չունենալը զրկում է iPad–ին համակարգչին փոխարինելու հնարավորությունից։

Օրինակ`  Adobe Photoshop–ի բացակայությունը։ Բայց Apple–ը որոշել է շտկել իրավիճակը և խոստացել, որ 2019–ին կներկայացնի iPad–ի համար նախատեսված Photoshop–ի ամբողջական փաթեթ։

Փաթեթն ընկերությունը պատրաստվում է անոնսավորել արդեն իսկ այս տարվա հոկտեմբերին։

Ի դեպ` Adobe–ից նույնպես հաստատել են լուրը, բայց խուսափել են ժամկետներ նշելուց։