Apple-ը պատրաստվում է նոր էմոձիներ թողարկել

Apple-ը հայտարարել է, որ պատրաստվում է 70 նոր էմոձի թողարկել Iphone, iPad, Apple Watch և Mac   գաջեթների համար: Թողարկմանը պետք է սպասել մինչև սեպտեմբեր, ընկերությունը հայտնել է, որ դրանք կլինեն նոր օպերացիոն համակարգի հետ:

Նորույթների հիմքը Unicode 11.0-ն է: Այստեղ հեղինակները ներառելու են    սանրվածքների լայն ընտրանի՝ կարմրահեր, ալեհեր ու գանգրահեր էմոձիների, ինչպես նաև ճաղատ:

Բացի դրանից ծրագրավորողները կընդլայնեն մարզաձևերի, կենդանիների, սննդամթերքների վերաբերյալ էմոձիների ցանկը, կլինեն նաև սուպերհերոսների նոր սմայլեր։