Elari սմարթ ժամացույցների օգտատերերից մեկը պարզել է, որ գաջեթների ծրագրային ապահովման մեջ կա լուրջ սխալ, որի պատճառով վտանգված է այն կրող երեխաների կյանքը:
Ինչպես պարզվել է, ցանկացած օգտատեր, ով որոշակի հմտություններ ունի ծրագրային ապահովում ստեղծելու գործում, կարող է Elari պաշտոնական հավելվածում ավելացնել օգտատերերի տվյալներ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հաքեր կարող է հետևել երեխաների տեղաշարժման քարտեզին:
Սխալը նկատելով՝ մասնագետը փորձել է կապ հաստատել ընկերության պատասխանատուների հետ, բայց ընկերությունը չի շտապում վերացնել սխալը:
Պետք է նշել, որ Elari հանդիսանում է Wherecom ընկերության սմարթ ժամացույցների բրենդը: