Samsung ընկերության ինժեներները ինովացիոն չիպ են մշակել, որը թույլ կտա զգալիորեն արագացնել սմարթֆոնի աշխատանքը։
Վերջերս հարավկորեական հսկան ներկայացրել էր LPDDR5 DRAM դինամիկ 8 գբ օպերատիվ հիշողությամբ չիպը, որը նախատեսված էր սմարթֆոնների համար։
Նման չիպերը 1,5 անգամ ավելի արագ են աշխատում, քան iPhone X–ում և Galaxy S9–ում ներդրված LPDDR4 DRAM–ները։
Բացի այդ, օպերատիվ նոր հիշողությունն ավելի քիչ էներգիա կխլի սմարթֆոնից։ Այն ավտոմատ կերպով դանդեղեցնու է իր աշխատանքը, եթե սմարթֆոնը գտնվում է հարաբերական անդորրի մեջ։