Դեմքի սքանավորման տեխնոլոգիայով սմարթֆոնները մեծ պահանջարկ ունեն

Մի խումբ փորձագետներ հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ ապագայում դեմքի 3D սքանավորման տեխոնոլոգիայով սմարթֆոններն ավելի պահանջված են դառնալու։

Ի դեպ, խոսքը միայն  Apple Face ID-ի մասին չէ, այլ նաև   նրա անալոգների: Նաև պետք է նշել, որ Face ID տեխնոլոգիան արդեն ներդրվել է աշնանը թողարկվելիք բոլոր iPhone–ներում։

Սեփական 3D տեխնոլոգիայի ստեղծման ու ներդրման մասին  ավելի վաղ հայտարարել էին նաև  չինական Xiaomi, Oppo և Vivo ընկերությունները:

Xiaomi-ն այս գործառույթը ներդրել է Mi 8 Explorer Edition-ում, իսկ Oppo-ն՝ Find X–ում: Ինչ վերաբերում է Vivo-ին, ապա այս ընկերության գործերն ավելի լավ են ընթանում, քան Apple–ինը` այն ստեղծել է 10 անգամ ավելի ճշգրիտ 3D-սքաններ քան Apple-ը: