Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել ճկվող էկրանով սմարթֆոն։ Այն օգտատերերի դատին կհանձնեն արդեն հաջորդ տարի։
Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։
Ապագա ճկվղ սմարթֆոնը ստացել է Winner պայմանական անունը։ Այն կունենա 7 դույմ ճկվող էկրան, որի միջոցով հնարավոր կլինի այն ծալել։
Առաջին մոդելը թանկ կարժենա և հասանելի կլինի ոչ բոլորին։ Մեծածախ արտադրութուն ընկերությունը կսկսի 2019–ի երկրորդ կեսին։