Google-ի ղեկավարը Եվրոպական հանձնաժողովի տուգանքի մասին խոսելիս Սունդար նաև հայտնել է այն մասին մասին, որ մոտ ապագայում գուցե Android–ը դառնա վճարովի։ Ղեկավարը խոսել է նաև Եվրոպական հանձնաժողովի որոշման մասին։
Ըստ նրա, Google-ը երբեք չի պարտադրել Android սմարթֆոններում անպայման տեղադրել Google–ի հեղինակած տեխնոլոգիաները և, որ օգտատերերը ազատ են ընտրել այն, ինչ ցանկանում է։ Պիչայը նշել է, որ Google-ը երբեք գումար չի գանձել Android-ի օգտագործման համար, ավելին՝ ընկերությունը միլիարդավոր դոլարներ է ծախսել էկոհամակարգի զարգացման վրա։
Նա նշում է, որ Android-ը չի մենաշնորհել շուկան, այլ այն ավելի բազմազան է դարձրել։