Հետազոտությունները պարզել են, որ iPhone–ով մարդիկ ավելի գրավիչ են հակառակ սեռի համար

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ iPhone–ով օգտատերերն ավելի գրավիչ են հակառակ սեռի ներկայացուցիչների համար։ Այս մասին պարզել է Decluttr ընկերության հետազոտողների թիմը։

Հարցմանը մասնակցած միայնակների 70%–ը որպես զուգընկեր նախընտրել է iPhone–ի օգտատիրոջ։ Հարցմանը մասնակցել է մոտ 1502 տղամարդ և կին։ Ի դեպ` նրանց մի մասը խոսոտովանել է, որ առաջին հանդիպման ժանանակ մեծ ուշադրություն են դարձնում, թե ինչ սմարթֆոն է օգտագործում իրենց հավանական զուգընկերը և ցանկալի է, որ նա լինի iPhone–ի օգտատեր։