Համացանցում տևական ժամանակ է, ինչ քննարկում են ապագա Galaxy Note 9–ը։ Վերջերս նաև լուրեր են շրջանառվում, որ ընկերությունը պատրաստվում է ևս մեկ կարևոր սարք ներկայացնել հանրության դատին։
Լուրերի համաձայն, Samsung–ը դժգոհ է, որ խելացի ժամացույցների շուկայում Apple–ը առաջատարի դիրքերում է և իր Note 9-ի հետ կներկայացնի նաև Galaxy Watch–ը։ Խելացի ժամացույցը վաճառքում կհայտնվի արդեն իսկ օգոստոսի 24–ից։
Սարքի մասին քիչ տեղեկատվություն կա` ընկերությունը շատ գրագետ ձևով պահպանում է գաղտնիությունը։