Սինգապուրի SingHealth բժշկական հաստատությունների խմբի խոշորագույն տվյալների բազայից հաքերները գողացել են 1,5 մլն մարդու տվյալները, այդ թվում՝ երկրի վարչապետ Լի Սյանլունայի, հայտնում է Straits Times պարբերականը:
Ըստ պարբերականի, սա պետության հանձնարարականն է եղել և գործել է հաքերների պրոֆեսիոնալ խումբ։
Երկրի առողջապահության նախարար Գան Կիմ Յունը եւ կապի ու տեղեկատվության նախարար Ս. Իշվարանը հարձակումը գնահատել են որպես «առավել լուրջ եւ աննախադեպ»: