Առաջին հերթին պետք է ստուգել գաղտնիության կարգավորումները սոցցանցերում
Սոցիալական ցանցերը ահրելի քանակությամբ ինֆորմացիա են պարունակում մեր մասին։ Առաջին հերթին պետք է ստուգել, արդյո՞ք դրանք պաշտպանված են երրորդ անձից։ Եթե խոսքը Instagram–ի կամ Facebook–ի մասին է, ապա այս ցանցերը բազմաթիվ գործիքներ են առաջարկում գաղտնիությունը ապահովելու համար։
Անձնական տվյալները պետք չէ պահպանել բոլորին հասանելի ամպային տիրույթում
Անձնական տվյալների պատահական արտահոսք կարող է լինել ոչ միայն սոցցանցերից այլ նաև ամպային տիրույթից։ Մարդիկ օգտագործում են բոլորին հասանելի ծառայություններ ինչպիսին է օրինակ` Google Docs–ը։ Իհարկե, այսպես վարվել պետք չէ։ Մի քանի հոգով աշխատելու համար նախատեսված ծառայություններում պետք չէ անձնական տվյալներ պահպանել։
Հնարավորության դեպքում անտեսանելի դարձնել էլ. հասցեն և հեռախոսի համար
Որպեսզի սփամում չհայտնվեք, պետք է կիրառել էլ. հասցեն և հեռախոսահամարը բացառապես ստուգված կայքերում կամ սոցցանցերում։ Այլ սոցցանցերում գրանցվելու համար կարելի է օգտագործել այլ էլ. հասցե։
Օգտագործել միայն գաղտնագրված մեսինջերներ
Հիմա գրեթե բոլոր մեսինջերներն օգտագործում են տվյալների գաղտանագրության տեխնոլոգիան։ Այս պատճառով էլ երբեմն սկանդալներ են լինում, ի դեպ` պետական մակարդակով նաև։ Հիշեք Telegram–ի դեպքը։ Նման գաղտնագրություն ունեն WhatsApp, iMessage և Telegram–ի գաղտնի զրուցարանները։