Samsung Galaxy S9–ը ավելի արագ է տվյալները բեռնում, քան iPhone X–ը

Qualcomm –ը հրապարակել է   X20 մոդեմների համեմատական բնութագիրը, որը հանդիսանում է  Snapdragon 845 և Intel XMM 7480 բաղադրիչ։

Համեմատական բնութագրութան արդյունքում պարզվել է, որ Samsung Galaxy S9–ը ավելի արագ է բեռնում տվյալները, քան iPhone X–ը։ Samsung–ի մոդելները զինված են Snapdragon 845 պրոցեսորով։

Հետաքրքիրն այն է, որ այս հետազոտությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Samsung–ը հերթական ծաղրական հոլովակն էր հրապարակել Apple–ի մասին։