Միայն Gmail–ի պաշտոնական հավելվածն է, որ կապահովի օգտատերերի անվտանգությունն ու լիարժեք կպաշտպանի տվյալները։ Այս մասին հայտնում է Google–ը օգտատերերին հղված պաշտոնական նամակում։
«Ձեր անվտանգությունը մեզ համար կարևոր է։ Շատերն անգամ չեն կարող ենթադրել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այլ աղբյուրներից ներբեռվնած հավելվածի կիրառումը։ Այս հավելվածները չեն կարող առաջարկել այն գործիքակազմը, որն առաջարկում է Google–ը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ինչո՞ւ պետք է գերադասել Gmail –ը
Ահա պատճառների ցանկը, թե ինչու պետք է գերադասել Gmail–ը։
— Gmail գեոլոկացիոն տվյալներ չի փոխանցում, չի փոխանցում IP և այլ տվյալներ;
— Բոլոր նամակները, ծանուցումները, որոնք ստանում է Gmail–ի օգտատերերը անցնում են ստուգում` վիրուսների առկայությունը ստուգելու համար;
— Gmail–ով ուղարկված բոլոր հաղորդագրությունները գաղտնագրված են;
Ո՞վ է կարդում ձեր նամակները
Ավելի վաղ Google–ը հաստատել էր, որ բացի իրենցից Gmail–ի օգտատերերի նամակները կարող են կարդալ նաև այլ անձիք։ Ըստ ներկայացուցիչների, ընկերությունում հետևում են, որպեսզի նման բան տեղի չունենա։