Samsung–ը կդադարեցնի Galaxy C, Galaxy J սմարթֆոնների արտադրությունը

Լուրեր են շրջանառվում, որ Samsung–ը պատրաստվում է դադարեցնել   Galaxy C, J դասի սմարթֆոնների արտադրությունը։ Պաշտոնական տեղեկատվություն այս մասին դեռ չկա։

Նման որոշման պատճառ կարող  դառնալ նաև այն փաստը, որ ղեկավարությունը  պատրաստվում է երկու մասի բաժանել ընկերությունը։

Վերոնշյալ մոդելների փոխարեն շուկայում կարող են հայտնվել Galaxy P և Galaxy R մոդելները։ Դրանց առաջին խմբաքանակը նախատեսված կլինի չինական շուկայի համար։