Կուբացիներին թույլատրել են օգտվել ինտերնետ կապից

Կոմունիստական Կուբայի բնակիչներին թույլատրել են օգտվել ինտերնետ կապից, որը խիստ վերահսկում է ինտերնետ հասանելիությունը։ Առաջիններից, որոնք ստացել են նման հնարավորություն խոշոր զլմ–ների ներկայացուցիչներն են։

Քաղաքականությունը փոփոխվել է այն բանից հետո, երբ 2018–ի ապրիլին կառավարման ղեկն իր ձեռքը վերցրեց Միգել Դիաս Քանելը։   Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ինտերնետ հասանելիությունը «թույլ կտա լավացնել երկրի տնտեսությունն ու պահպանել «հեղափոխությունը»»։

Չնայած դրան, տեխնոլոգիաները Կուբա են հասնում շատ դանդաղ։ Ներկայումս այնտեղ զարգանում է 3G տեխնոլոգիան, մինչդեռ աշխարհն արդեն գործարկում է 5G–ն։