Samsung–ի սմարթֆոնները կրկին պայթյունավտանգ են դարձել

Տխրահռչակ Galaxy Note 7–ը Samsung–ի միակ պայթյունավտանգ սմարթֆոնը չէ։ Մարտից մինչ այսօր սմարթֆոնի պայթյունի ևս երկու դեպք է գրանցվել։ Այս անգամ էլ պայթել է Galaxy Note 4 մոդելը։

Առաջին պայթյունը տեղի է ունեցել Գույչժոու քաղաքում։ Սմարթֆոնը պայթել է 4–ամյա աղջնակի ձեռքում։ Այրվել է աղջկա ձեռքը։ Նրա ծնողները  դատի են տվել Samsung Electronics–ին` գնահատելով վնասը 1,69 յուան։