Հուլիսի 22–29 Սևանա լճի ափին անցկացվեց Sevan Startup Summit 2018–ը։ Այս տարի վրանային startup քաղաքում հավաքվել էին Հայաստանի ու ևս 35 երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Հնդկաստան և այլն) մոտ 120 ստարտափ թիմեր, ընդհանուր թվով մոտ 1000 մասնակից։
7 օրերի ընթացքում մասնակիցներին պարբերաբար այցելում էին Հայաստանի և մյուս երկրների հայտնի ՏՏ ընկերությունների հիմնադիրները, կիսվում մասնագիտական փորձով, ծանոթանում մասնակիցների, գուցե նաև, ապագա գործընկերների հետ։ Sevan Startup Summit 2018–ին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Մրցութային 7 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան 13 և big battle եզրափակիչ մրցույթներում պայքարել 50 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար` իրենց ստարտափն ու բիզնեսը առաջ տանելու համար։
Ավանդույթներն անփոփոխ են, բայց Summit–ը տեխնո չէր լինի, եթե չլինեին նորարարություններ. այս տարի ներդրողների խումբը հայտարարել էր, որ պատրաստ է 100 հազարական դոլար ներդնել առավել հաջողված ու հեռանկարային 2 կամ 3 ստարտափի զարգացման գործում։
Այս տարի 3 մրցանակային տեղերը Final Booster Battle–ում բաշխվեցին հետևյալ կերպ.
Առաջին մրցանակային տեղ` SuperAnnotate AI
Երկրորդ մրցանակային տեղ` Currencii
Երրորդ մրցանակային տեղ` Sense2Beat
Իսկ ահա the Big Battle–ում պատկերն այսպիսին էր.
Առաջին մրցանակային տեղ` Magic cup
Երկրորդ մրցանակային տեղ` Spectre Aerospace
Երրորդ մրցանակային տեղ` Noomi
Sevan Startup Summit-ը նպատակ ունի ստարտափերի և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիներ ստեղծել: Անցյալ տարվանից այն անց է կացվում նաև Հայաստանի սահմաններից դուրս` ծովափնյա երկրներում, ինչի պատճառով էլ ստացել է SeaSide Startup Summit անվանումը։