Google Docs-ը պատրաստվում է զինվել նոր գործառույթով, որը թույլ կտա ստուգել փաստաթղթերի ուղղագրական սխալները։ Այս մասին հաղորդում է The Verge պարբերականը։ Բացի այս նորույթը կշտկի նաև կետադրական սխալները։ Այն կրթական նոր գործառույթ ունի, քանի որ բացի ինքնաբերաբար շտկելուց նաև օգտատիրոջը ցույց է տալիս, թե որտեղ և ինչ ուղղագրական սխալ է թույլ տվել։
Նորույթը այժմ թեստավորման փուլում է գտնվում և հասանելի է բացառապես բիզնես օգտատերերի համար։ Թե, երբ այն հասանելի կդառնա բոլորին, ընկերությունը չի հայտարարել։