Facebook–ի միջոցով գտնվել է 64 տարի առաջ կորած դահուկորդը

Ֆրանսիացի դահուկորդ Հենրի Լե Մասնեն, որն ավելի քան 60 տարի առաջ կորել էր Իտալիայում իդենտիֆիկացվել է։

Մարդկային մնացորդները, դահուկներն ու մյուս սարքավորումները գտնվել էին դեռ 2005 թվականին։ Մահացածին չհաջողվեց ճանաչել, մինչ այն պահը, երբ այդ ամենի մասին գրվեց Facebook–ում։ Այն, ինչ հնարավոր էր պարզել, որ մահացածը 1,75 սմ հասակ ուներ, մահացել է մոտ 30 տարեկանում, գարնանը և այլն մանրամասներ։ Դահուկորդի դին հայտնաբերվել էր ֆրանսիական Ալպերում` 3000 մետր բարձրության վրա։

Հուլիսին այս տեղեկատվությունը տարածվել էր սոցցանցերում` հատկապես ֆրանսաբնակների ու շվեցարաբնակների շրջանում։ Կարճ ժամանակ անց պարզվել էր, որ մահացածը Էմմա Նեսսեմի` 1954 թվականին կորած հորեղբայրն է։ ԴՆԹ անալիզի միջոցով ոստիկանությունը կարողացել է ստույգ պարզել  մահացածի ինքնությունը։