Բյուջետային iPhone–ը կթողարկվի նոյեմբերին

Apple–ը պլանավորում է  այս տարի բյուջետային սմարթֆոն թողարկել, որը կունենա 6,1 դյույմանոց էկրան և iPhone X–ի դիզայն։

Macotakara–ի տվյալներով, գաջեթը կունենա Full Active LCD, որի հեղինակը Japan Display ընկերությունն է։ Նման պանելները թույլ կտան գրեթե առանց շրջանակի սմարթֆոններ ստանալ։

Դեռ անցյալ տարի The Wall Street Journal–ը պնդում էր, որ Apple–ը աշխատում  է Japan Display–ի հետ տեխնոլոգիաներ ստեղծելու ուղղությամբ։ Այն ժամանակ չէր նշվում, թե երբ է այն թողարկվելու։ Բացի այդ, հայտնի է դարձել, որ ընկերությունրը 6,1 դյույմանոց սմարթֆոնների արտադրության հարցում խնդիրների առաջ է բախվել։ Դրա համար էլ Apple–ը հետաձգել է դրանց թողարկման օրը։