ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մոտ 900 մլն դոլարի ա պայմանագիր է կնքել արհեստական բանականության ստեղծման և զարգացման համար: Պայմանագիրը երկարաժամկետ է` 5 տարի։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Նոր տեխնոլոգիան կոչված է լինելու օգնել լուծել ամենօրյա խնդիրները, նաև` մեծացնել զինված ուժերի արդյունավետությունը: Այն Միացյալ նահանգներին թույլ կտա արդյունավետ մրցակցել այլ երկրների հետ, մասնավորապես՝ Չինաստանի և Ռուսաստանի:
Արհեստական բանականությունը ԱՄՆ–ի զինվորներին կօգնի հաղթահարել մեծ ծավալով ինֆորմացիայի հետ աշխատանքի բարդությունները։