Bosch-ը խելացի տան հավելված է ստեղծել

2025 թվականին արդեն համացանցին միացած սարքավորումների թիվը կհասնի մաքսիմալի։ Խելացի կդառնան տները, տան կենցաղային տեխնիկան ամբողջությամբ և այլն։

Bosch, Siemens և  Gaggenau, առաջին ընկերություններից են, որոնք սկսել են մշակել ոչ միայն խելացի տեխնիկա, այլ նաև դրանք կառավարող հավելվածներ։

Մոբայլ հավելվածը ստացել է  Home Connect անվանումը։ Այն թույլ է տալիս միավորել մի քանի բրենդի կենցաղային տեխնիկան։ Հավելվածը հասանելի է  iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

Home Connect հավելվածի առանցքային գործառույթն է հետևել կենցաղային տեխնիկայի կամ բնակարանի մյուս սարքերի աշխատութնակությունը, գնահատել ու վերլուծել դրանց աշխատանքի ցիկլը և այլն։