Facebook–ի, Twitter–ի և Google Alphabet–ի ղեկավարները հանդիպում կունենան ԱՄՆ–ի Սենատի հետ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Հանդիպումը նախատեսված է սեպտեմների 5–ին և կանցկացվի հետախուզության հարցերով կոմիտեում։
«Մենք Facebook–ի, Twitter–ի և Google–ի ղեկավարների հետ հանդիպում կունենանք սեպտեմբերի 5–ին։ Այս հանդիպման նպատակն է լսել նրանց ծրագրերը, պնդել, որ նրանք ավելին անեն և միասին աշխատեն ծառացած խնդիրները շտկելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։