Instagram-ն ու Facebook-ը կսկսեն վերահսկել ձեր ժամանակը

Instagram-ն ու Facebook սոցցանցերն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ պատրաստվում են  մոտ ժամանակներում թողարկել նոր գործառույթ։ Նորույթը կօգնի պայքարել սոցցանցային կախվածության դեմ։

Նորույթը օգտատերերին ցույց կտա, թե ինչքան ժամանակ են նրանց անցկացրել ցանցերում և հատուկ կարգավորումների դեպքում  որոշ ժամանակով անգամ կարգելափակեն մուտքը դեպի սոցցանցային հաշիվներ։

Գործառույթն ակտիվացնելու համար պետք է անցնել կարգավորումների բաժին, ընտրել  Instagram-ի համար` «Your activity», Facebook-ում` «Your time on  Facebook»: Գործառույթը ստեղծելիս ու ներդնելիս հեղինակները համագործակցել են գիտնականների, հոգեբանների ու ոլորտի մի շարք ներևկայացուցիչների հետ` արդյունավետ աշխատանք կատարելու համար։

Հիշեցնենք, որ նման գործառույթ է ավելի վաղ ներդրել նաև Apple–ը ընկերությունը։