5 հավելված, որոնք Instagram–ի Stories–ը կդարձնեն ավելի գեղեցիկ

Երբ  Instagram գործարկեց Stories–ը, շատերը այս գործառույթը համարեցին անպիտան։ Բայց ժամանակը ցույց տվեց հակառակը։ Այսօր օնլայն ֆոտոդարանի 24 ժամյա պատմություններից օգտվում է օրեկան մոտ 3 մլն մարդ։ Ittrend.am–ը ներկայացնում է 5 հավելված, որոնք ավելի կգեղեցկացնեն ձեր Story–ները։

Snow

Զվարճալի դիմակներ, ռետրո էֆեկտներ, օրիգինալ ու չկրկնվող ֆիլտրչեր։ Այդ ամենն այստեղ է։

Unfold

Հավելվածի միջոցով կկարողանաք մոդայիկ կոլաժներ ստեղծել մինիմալիստական ոճով։ Բացի այդ այստեղ կարող եք նաև գունավոր ֆոնի վրա ավելացնել տեքստային մաս։

InShot

Բավական հայտնի հավելված է բոլոր նրանց համար, ովքեր տեսահոլովակների սիրահար են։ Հավելվածը թույլատրում է 15 վայրկյան տևողությամբ հոլովակներ ստեղծել։

Kirakira+

Հնարավոր է` դուք արդեն լսել եք այս բառի բուն իմաստով փայլուն հավելվածի մասին։ Այստեղ կարող եք ավելացնել փայլուն մասեր ոչ միայն լուսանկարին, այլ նաև` վիդեոհոլովակին։

Camcorder

Հավելվածը թույլ է տալիս վիդեոհոլովակը ներկայացնել տարբեր ոճերով` ռոտրո, 80–ականներ և այլն։