Nokia սմարթֆոնների պահանջարկն աճել է 782%–ով

Counterpoint Research  վերլուծական ընկերությունը  թարմացրել է Nokia–ի վաճառքի ցուցանիշները։

2018–ի երկրորդ կեսի տվյալների ահամձայն սմարթֆոնների համաշխարհային շուկայում վաճառքի թվերը նվազել ե 1,8–2.0%–ով։ Բայց, ի հակադրություն սրա, Counterpoint Research–ի տվյալներով Nokia–ի վաճառքի թվերը զգալիորեն աճել են։

Ներկայումս բրենդը վաճառել է մոտ  4,5 մլն սմարթֆոն։

Արդյունքում Nokia–ի սեփականատեր ընկերությունը` HMD Global–ը հայտվել է սմարթֆոն մատակարարող խոշոր ընկերությունների 10–յակում։ Այստեղ տեղ են գտել նաև HTC և մի շարք այլ ընկերություններ։