Airbus Defence & Space ընկերության Zephyr անօդաչու թռչող սարքի կատարելագործված տարբերակի առաջին փորձնական թռիչքը պսակվել է հաջողությամբ: Բացի այդ այն ռեկորդ է սահմանել՝ օդում անցկացնելով ուղիղ 26 օր և 3 րոպե:
«Սա աշխարհի ամենաերկար թռիչքն է: Zephyr S-ի չվերթի ժամանակ հաստատվել էին համակարգի հզորությունները, ինչպես նաեւ իրականացվել էին բոլոր ինժեներական խնդիրները»,- նշվում է Airbus-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Հեղինակների կարծիքով՝ անօդաչուն կարող է կիրառվել ամենատարբեր ոլորտներում. ռազմական հետախուզությունից՝ մինչեւ բնական եւ տեխնածին աղետների վայրերին, ինչպես նաեւ Երկրի մթնոլորտին հետեւելու համար: Բացի այդ, այն կարող է արբանյակային հաղորդակցություն ապահովել այն վայրերում, որտեղ դա չկա: