Ցանցում հայտնվել է Pocophone F1 նոր սմարթֆոնի առաջին լուսանկարներն ու տեխնիկական բնութագիրը։ Xiaomi–ն այն պատրաստվում է ներկայացնել մոտ ժամանակներս։
Գաջեթը կունենա 5,99 դյույմ անկյունագծով էկրան, 12+5 մպ հզորությամբ երկակի տեսախցիկ։ Xiaomi Pocophone F1–ը կունենա նաև Snapdragon 845 պորցեսոր, 6 գբ օպերատիվ և 64/128 գբ ներքին հիշողություն և Quick Charge 3.0 հնարավորություն։
Xiaomi Pocophone F1 կաշխատի Android 8.1 Oreo օպերացիոն համակարգով։ Շուկայական արժեքը կլինի 500 դոլար։