Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 14)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

A Noble Circle

Գինը՝ 1.99$ – անվճար

 

Խաղը ոչ ստանդարտ ձևաչափ ունի։ Ամբողջ նպատակն է բարձրանալ տեքստային մասի արանքով որքան հնարավոր է բարձր։ Այստեղ միակ խոչընդոտը ճանապարհին պտտվող ձողերն են։

Starry Night Interactive Animation

Գինը՝ 1.99$ – անվճար

Ստեղծեք Վան Գոգի հայտնի կտավի ձեր տարբերակը։ Հավելվածը նախատեսված է բոլորի համար, ովքեր սիրում են ուժերը փորձել արվեստի բնագավառում։

Slide Tetromino Premium 

Գինը՝ 0.99$ – անվճար

Խաղում կա 100 տարբեր մակարդակ։ Խաղացողի խնդիրն է ընկնող մարմինները դասավորել այնպես, որ դատարկ մասեր չմնան մակերեսին։