Samsung Electronics– գործադիր տնիրեն Կո Դոն Ջինը հաստատել է, որ ընկերությունը պատրաստվում է ճկվող էկրանով սմարթֆոն թողարկել։ Իր ելույթում գործադիր տնօրենը նաև խոսել է Samsung–ի` շուկայում վատ դիրքերի մասին։
Վերջին տարիներին Samsung Electronics–ի բաժնետոմսերի արժեքը զգալիորեն նվազել է։ Իրավիճակին ավելացել է նաև Samsung Galaxy S9 և Galaxy S9+ ֆլագմանների վատ վաճառքը և ընկերությունը կորցրել է շուկայում իր դիրքերը։ Samsung–ը ներկայումս հույսը դնում է Galaxy Note 9–ի վաճառքի վրա։
Բացի այդ պետք է նշել, որ Samsung–ը բավական զիջել է iPhone X–ին թե՛ վաճառքի ցուցանիշով, և թե՛` տեխնիկապես։
Samsung–ի գործադիր տնօրենը նշել է, որ նոր ֆլագմանների և մատչելի սարթֆոնների շնորհիվ ընկերության գործերը վերընթաց կունենան կարճ ժամանակահատվածում։
Բացի այդ Կոն նաև ակնարկել է, որ Samsung–ը պատրաստվում է մոտ ժամանակներս ճկվող էկրանով սմարթֆոն թողարկել։