Թուրքիան բոյկոտում է iPhone–ը

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը հայտնել է, որ իր երկիրը բոյկոտելու է iPhone–ները և ամերիկյան արտադրության մյուս գաջեթները։ Այս մասին հայտնում է CNBC։

«Եթե ինչ–որ մեկը հիմա ունի  iPhone, ապա պետք է հիշել, որ դրա կողքին կա նաև Samsung։ Ավելին` մենք ունենք սեփական  արտադրության  սմարթֆոնները։ Մենք պատրաստվում ենք բավական քանակությամբ սմարթֆոններ արտադրել մեր համար։ Պետք է աշխատենք ավելի հզոր ու ժամանակակից գաջեթներ ներկայացնենք, քան ԱՄՆ—ն»,– հայտարարել է Էրդողանը։

Իր ելույթում նա նշել է, որ iPhone–ը ներկրվող սմարթֆոնների մեծամասնությունն  է կազմում։ Իսկ որպես այլընտրանքային տարեբրակ նրանք պատրաստվում են առաջարկել սեփական արտադրության  Vestel Venus սմարթֆոնները։ Թուրքիայի նախագահի նման հայտրարությունն արվել է ի պատասխան Սպիտակ տան, որը որոշել էպ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։ Պատժամիջոցների արդյունքում թուրքական դրամը համարյա 50%–ով արժեզրկվել է։

Ներկայումս Թուրքիայում աշխատում է երկու Apple Store, իսկ iOS գաջեթները զբաղեցնում են շուկայի 16%–ը։