Ինչպես հաղորդում է Ведомости–ն, Яндекс ընկերությունը սկսել է բանակցություններ վարել ռուսաստանյան խանութների ցանցերի հետ իր սմարթֆոնները մոտ ժամանակներումս ներկայացնելու համար։
Այն, որ ազգային որոնողական հսկան սեփական արտադրության սմարթֆոն է նախատեսում թողարկել պարզ է դարձել այս ամռանը։ Սմարթֆոնների թիրախային շուկան ըտրվել է Եվրազիական տարածքը։
Մոդելի տեխնիկական բնութագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, այն ռուսական շուկայում կվաճառվի մոտ 20 հազար ռուբլիով։
Яндекс.Телефонов–ների առաջին խմբաքանակը 2018–ի աշնանն է թողարկվելու։ Բացի այդ «Յանդեքսը» խնդրել է, որպեսզի սմարթֆոնների գինը ավելացվի 3–8 տոկոս։ Սմարթֆոնները սահմանափակ քանակով են լինելու, արտադրվելու են 20 հազար օրինակով։