Ucom ընկերությունն առաջարկում է սկսել ուսումնական տարին գերազանց սմարթֆոնով և շատ ինտերնետով: Մինչև սեպտեմբերի 30-ը Ucom կանխավճարային, հետվճարային` Ունիվերսալ կամ Ունիվերսալ Պլյուս նոր և ներկայիս բաժանորդները, ովքեր ձեռք կբերեն 2018թ.-ի Xiaomi Redmi 6A նորագույն սմարթֆոնը, կստանան 20 ԳԲ ինտերնետ փաթեթ 6 ամսվա համար` առանց որևէ պարտավորության:
«20 ԳԲ ինտերնետ փաթեթը կստանան Ucom-ից ձեռք բերվող բոլոր սմարթֆոնների գնորդները: Մենք առաջարկում ենք ոչ միայն փորձարկել Հայաստանի ամենաարագ 4G+ շարժական ցանցի հնարավորությունները, այլև հավերժացնել անմոռանալի պահերը որակյալ տեսախցիկով, կարդալ գրքեր և հետևել աշխարհին իսկապես մեծ էկրանից», — նշում է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նշենք, որ Xiaomi Redmi 6A նորագույն սմարթֆոնն ունի 13 Մպ հիմնական և 5 Մպ հզորությամբ դիմային ֆոտոխցիկներ, էկրանը 5.45-դյույմանոց է, իսկ մարտկոցը՝ երկարակյաց։ Սմարթֆոնները կարելի է ձեռք բերել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ՝ սկսած 0% կանխավճարից, 0% տարեկան տոկոսադրույքից և 0% սպասարկման վճարից։
Հավելենք, որ առաջարկի շրջանակներում վաճառվող սմարթֆոնների համար գործում է 1 տարվա պաշտոնական երաշխիք, ինչպես նաև հավելյալ 1 տարվա անվճար հետերաշխիքային սպասարկում, եթե սմարթֆոնը գնված է Ucom-ի ինտերնետ խանութից։