Օգոստոսի 16–ին ավստրալացի մի դպրոցական կոտրել է Apple–ի սերվերները, իսկ այսօր ընկերությունը հայտարարել է, որ օգտատերերի տվյալների արտահոսք չի եղել։
Մելբուռնի 16–ամյա բնակիչը վերջին 1 տարվա ընթացքում մի անգամ չէ, որ «հարձակում» է գործել Apple–ի սերվերների վրա։ Վերջին փորձն առավել քան հաջողված էր` երիտասարդը կարողացել է բեռնել ավելի քան 90 գբ գաղտնի տվյալ։ Երիտասարդ հաքերը նաև հասանելիություն է ունեցել օգտատերերի տվյալներին։
Ընկերությունն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որ օգտատերերի տվյալները ապահով են. երիտասարդը չի գործածել դրանք։