Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 20)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

3rd Grade Math Practice

Գինը՝ 1.99$ – անվճար

Հավելվածը կօգնի ձեր երեխաներին նախապատրաստվել մաթեմատիկայի քննություններին։ Հավելվածն իր մեջ պարունակում է նաև թեստոր հանրահաշվից, որոնց արդյունքներով կարող եք կիսվել ձեր ուսուցչի կամ մյուս աշակերտների հետ էլեկտրոնային փոստի միջոցով։

Videomator

Գինը՝ 0.99$ – անվճար

Դարձրեք ձեր հոլովակները տարբերվող ու կրեատիվ այս ոչ ստանդարտ ֆիլտրերի միջոցով։ Այստեղ կան 317 տարբեր գործիք։

Cards Games Fun Math Problems

Գինը՝ 3.99$ – անվճար

Կրթական հավելված է, որը թույլ կտա զարգացնել մաթեմատիկական հմտությունները։ Հավելվածն ունի նաև «հիշողություն», որտեղ պահպանվում են բոլոր տվյալները։