Լիզա Բրենան Ջոբսը՝ Սթից Ջոբսի դուստրը, պատրաստվում է ինքնակենսագրական գիրք թողարկել, որտեղ մանրամասն նկարագրել է իր մանկությունն ու հոր հետ կապված հիշողությունները:
Գիրքը ստացել է Small Fry անվանումը և վաճառքում կհայտնվի արդեն այս աշնանը: Հեղինակն իր գրքից մեջբերումներ է տպագրել Vanity Fair պորտալում, որը և ittrend.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը: Այստեղ մասնավորապես Լիզան ներկայացնում է, թե ինչքան դաժան է եղել հայրն իր նկատմամբ:
•Երբ Լիզան փոքր տարիքում տեղափոխվեց հոր մոտ ապրելու, Ջոբսը նրան 6 ամիս արգելեց այցելել մորը:
•Իր նոր տանն աղջիկը միայնակ էր: Մի անգամ նա Ջոբսին և իր կնոջ Լոուրենին խնդրեց բարի գիշեր մազթել իրեն, ինչին ի պատասխան նրան ասացին, որ <<մենք սառը մարդիկ ենք>>:
•Ջոբսը հաճախ էր մերժում աղջկան գումար տալու հարցում և նշում էր, որ նա ոչինչ չի ստանա իր կարողությունից:
•Մի անգամ հրաժեշտի գրկախառնության ժամանակ Ջոբսն աղջկան վիրավորեց՝ ասելով, որ նրա վրայից պետքարանի հգոտ է գալիս:
• Բարձր դասարաններում Լիչզան իր ակտիվ կյանքի շնորհիվ մեծ հեղինակություն ձեռք բերեց: Հայրը , բնականաբար, դժգոհ էր: Պատճառաբանում էր, որ այդ հեղինակությունը նա ձեռք էր բերել ընտանիքից դուրս ու հաճախ էր մեղադրում նրան, որ ընտանիքի հետ քիչ ժամանակ է անցկացնում: