Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնել է՝ ինչպես Gmail-ում միացնել նամակների ինքնաոչնչացման գործառույթը: Այն բավական հեշտ է:
Գործառույթը ակտիվացնելու համար պետք է ուղղակի սեղմել էկրանի ներքևի հատվածում հայտնված կողպեքի նշանի վրա: Այսպիսով կարելի կլինի նշել շամանակահատված նամակի համար, թե որքան եք նախատեսել պահպանել տվյալ նամակը:
Օգտատերերի նամակագրության գաղտնիությունը ապահովելու համար Google-ը նաև առաջարկում է արգելք դնել նամակները վերաուղարկելու հարցում:
Այս ամենից բացի Gmail-ը հնարավորություն է տալիս մոբայլ սարքերով խմբագրել արդեն ուղարկված նամակները ու նույնիսկ ջնջել ողջ պարունակությունը։