WhatsApp-ի չգաղտնագրված կրկնօրինակները և Fortnite-ում հայտնված խոտանները կրկին սպառնալիքի տակ են դրել Android օգտատերերի տվյալները:
Չնայած Google-ն ամեն տարի կրկնում է, որ իր օպերացիոն համակարգը տարին տարվա վրա դառնում է ավելի ապահով ու պաշտպանված, սակայն փաստերը ցույց են տալիս, որ ընկերության խոսքերը իրականությունից, մեղմ ասած, հեռու են:
Պարզվել է, որ Play Market-ի պաշպանվածության տեխնոլոգիաները ամենաթույլն են Android-ի համար: Գրեթե բոլոր կողմնակի հակավիրուսային ծրագրերն ավելիր շատ վիրուսներ են հայտնաբերում, քան ընկերության ֆիրմային մշակման տեխնոլոգիաները:
Օրինակ գործերը բավական բարդ են WhatsApp-ի հետ: Facebook-ի հետ համագործակցության շրջանակում Google-ը օգտատերերին թույլ է տվել WhatsApp-ի նամակագրության կրկնօրինակները պահել Google Drive ամպային տարածքում: Բայց, ընկնելով ամպային տարածք, այդ նամակագրորթյուններն այլևս չեն գաղտնագրվում:
Նույնը նաև Fortnite-ի Android տարբերակում է: Հեղինակները հրաժարվել են այն տեղադրել Play Market-ում և ստեղծել են սեփական պորտալը, որտեղից կարելի է ներբեռնել խաղը: Մի քանի օր անց Google-ի աշխատակիցները պարզել են, որ խաղի հետ ներբեռնվում են նաև վնասակար ծրագրեր: