Անցյալ շաբաթ Թիմ Քուկը ստացել է ընկերության 560 000 բաժնետոմսերը, որոնց ընդհանուր արժեքը 125 մլն դոլար է։ Իսկ արդեն այս շաբաթ խնձորային բրենդի ղեկավարը վաճառել է մոտ 265 հազար բաժնետոմս` ընդհանուր 57,8 մլն դոլար արժեքով։
Մնացյալ 63 մլն արժողությամբ 294 840 բաժնետոմսը պահպանվել է Apple–ում որպես հարկ։
Ըստ տվյալների Թիմ Քուկը կշարունակի հաջորդող երեք տարին ստանալ ընկերության 560 000 բաժնետոմս, քանի դեռ նա շարունակում է զբաղեցնել ընկերության գլխավոր տնօրենի աթոռը և ընկերությունը շարունակում է աճ գրանցել։
Անցյալ տարի Թիմ Քուկը նման կերպ հաջողացրել է աշխատել շուրջ 102 մլն դոլար։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ պատրաստվում է իր կարողությունը ծախսել բարեգործական նպատակներով։
Apple–ի ներկայիս CEO–ի կարողությունը գնահատվում է 600 – 700 մլն դոլար։