Gartner-ի նոր տեղեկատվության համաձայն, Apple-ը շուկայում վաճառված սմարթֆոնների քանակով զիջել է Huawei-ին:
Ըստ հետազոտության, չինական ընկերությունը 2018-ի երկրորդ կեսի ընթացքում վաճառել է մոտ 50 մլն սարք՝ համաշխարհային շուկայի մոտ 13,3%-ը: Մինչդեռ Apple-ը վաճառել է մոտ 41,3մլն iPhone, որը կազմում է շուկայի 11,9%-ը:
Անցյալ տարի այս ժամանակահատվածում Huawei-ը զբաղեցնում էր շուկայի 9,8%-ը: Շուկայում առաջատար է Samsung-ը՝ 72,3 միլիոն սմարթֆոն: Հաջորդ հորիզոնականները բաժին են հասել Xiaomi և Oppo ընկերություններին: