The Verge-ի փոխանցմամբ Instagram-ը հեշտացրել է հաստատված հաշիվ ունենալու գործընթացը:
Այսուհետ շատ հետևորդներ ունեցող հաշիվների օգտատերերը հաստատված նշան ունենալու համար պետք է ուղիղ հարցում կատարեն՝ հատուկ ձևաչափով: Մինչ այս հաստատված նշան ստանում էին բացառապես սոցցանցի առաջարկով:
Հաստատված նշանն ունենալու համար բավական է մուտք գործել կյարգավորումների բաժին և հարցում ուղարկել սոցցանցի ադմինիստրատորներին: Դրանից հետո 24 ժամվա ընթացքում սոցցանցը կպատասխանի հարցմանը:
Փոփոխվել են նաև անվտանգության համակարգերը: Այսւոհետև երկակի պաշտպանություն կարելի է ստեղծել նաև կողմնակի հավելվածների միջոցով, ինչպիսիք են օրինակ՝ Google Authenticator-ը և DUO Mobile-ը: