Samsung-ը 8K ձևաչափով հեռուստացույց է ներկայացրել IFA 2018-ին

Samsung Electronics  ընկերությունը  IFA 2018-ի ընթացքում ներկայացրել է  Q900R QLED  8K սերիայի հեռուստացուցները: Բոլոր մոդելները համապատասխանելու են  8К ձևաչափին: Samsung-ը հատկապես ուշադրություն է դարձնում 8K AI Upscaling  տեխնոլոգիային, որի հիմքում արհեստական բանականությունն է ընկած:

Samsung Q900R QLED 8K շարքում ընդգրկված են   65, 75, 82 և  85 դյույմ անկյունագիծ ունեցող տարբերակները: Հեռուստացույցների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի վերջում: Գինը դեռ հայտնի չէ: