Uber–ն ընտրում է, թե որ երկրում է գործարկելու իր թռչող տաքսիները

Այսօր Uber–ը հրապարակել է այն երկրների ցուցակը, որտեղ հնարավոր է 5 տարուց գործարկի իր  առաջին թռչող տաքսիները։ Uber Air–ները 2020 թվականին կհայտնվեն միանգամից մի քանի քաղաքում։ Իսկ ահա մինչև 2023 թվականը դրանց թիվը կհասնի տասնյակների։

Անցյալ տարի որպես առաջնային քաղաքներ ընտրվել էին Դալլասն ու Լոս Անջելեսը։ Ներկայումս ընկերությունը 5 այլ քաղաքներ է դիտարկում երրորդ մեկնարկի համար։ Դրանք են` Ճապոնիան, Ֆրանսիան, Բրազիլիան, Ավստրալիան, Հնսկաստանը։

Որպես չափորոշիչներ Uber–ը սահմանել է 2 մլն բնակչությունը, հեռակա դասավորված օդանավակայանները և այլն։