Անվճար դարձած iOS-հավելվածներ (օգոստոսի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

RadioApp Pro 

Գինը՝ 9.99$ – անվճար

Տեղական ռադիոալիքները հավաքեք մի հավելվածի մեջ և վայելեք ռադիոն իր ամբողջ հմայքով։ Հավելվածը ոչ միայն կցուցադրի ռադիոալիքի անվանումը այլ նաև դրանով հնչող կատարման տվյալները։

FotoMap

Գինը՝ 2.99$ – անվճար

Պարզեք, թե որտեղ են արվել ձեր սմարթֆոնի լուսանկարները: Հավելվածը ինքնուրույն հավաքում է մի տեղում նույն վայրում արված լուսանկարները։

Hotel Transylvania CrazyCruise

Գինը՝ 0.99$ – անվճար

Արկածների սիրահարների համար նախատեսված խաղ է։ Գնացեք Տրանսիլվանիա հյուրանոց  Հրեշների արձակուրդներին։ Խաղն իր մեջ ներառում է վիրտուալ իրականության տարրեր ու մի քանի մինի խաղեր։