Lego խաղալիքներից ստեղծել են աշխատող Bugatti

Lego ընկերությունը ստեղծել է  Bugatti Chiron–ի իրական տարբերակը, բայց լեգոյի մասնիկներից։ Մեքենան հնարավոր է նաև վարել։ Մոդելի ստեղծման համար պահանջվել է Lego Technic շարքից ավելի քան 1 մլն լեգո  և 13 ժամ անդադար աշխատանք։

Մեքենան ունի  Bugatti–ի ֆիրմային անիվներ, իսկ ահա շարժիչը հավաքված է Lego–ի 2304 փոքրիկ շարժիչներից։ Շարժիչի հզորությունը 5,3 ձիաուժ է։ Թեստավորման ժամանակ էլ մեքենան զարգացրել է 20 կմ/ժ արագություն։ Մեքենան ունի նաև աշխատող արագաչափ և ղեկավարման համակարգ, որի միջոցով կարելի է միացնել լուսարձակները։ Այս ամենն էլ, իհարկե, պատրաստված է լեգոներից։

Նման մեքենա ստեղծելու համար անհրաժեշտ կլինի գնել մոտ 70 հազար դոլարի լեգո խաղալիքներ։