iOS 12–ի սխալի պատճառով օգտատերերը գոյություն չունեցող թարմացումնբերի մասին ծանուցումներ են ստանում

iOS 12–ի վերջին բետա տարբերակի հետ աշխատող օգտատերերը դժգոհում են, որ ընկերությունը գոյություն չունեցող թարմացումների մասին ծանուցումներ է ուղարկում։

Երեկ մի քանի նամակ է հայտնվել համացանցում, որտեղ օգտատերերը ցույց են տվել օպերացիոն համակարգի խոտաններն ինչպես Developer –ի, այնպես էլ` Public տարբերակում։ Ի դեպ, դժգոհությունների ալիքը շարունակում է աճել։

Apple–ը դեռ ոչ մի ձև չի արձագանքել այս խնդրին և դեռ հայտնի չէ, թե երբ կլուծվի խնդիրը։