Google–ն սկսել է հաշվի պաշտպանության ֆիզիկական բանալիներ վաճառել

Սկզբնական շրջանում Google Titan–ը կիրառվում էր ընկերության ներսում միայն, այնուհետև այն կարող էին գնել միայն Google Cloud–ի օգտատերերը, իսկ հիմա բանալին հասանելի է բոլորի համար։

Google–ի ֆիզիկական բանալիները նախատեսված են երկակի ապահովության համար։ Սարքն արժի 50 դոլար։ Հավաքածուի մեջ ներառված է USB բանալի, Bluetooth բանալի և  USB-C –ից  USB-A միակցիչ։

Titan–ի գաղտնագրումը նախատեսված է Google, Facebook, Dropbox և Github ծառայությունների համար։ Google–ը վտահեցնում է` իր արտադրանքը ապահով է։

Այս բանալու համար ընկերությունը հատուկ համակարգ է մշակել, որն օժտված է անվտանգության հզոր համակարգով։

Google Titan–ը ստեղծվել է FIDO ստանդարտին համապատասխան, ինչի շնորհիվ էլ այն կարող է օգտագործվել ծանկացած ծառայության ժամանակ։