Twitter–ի հիմնադրման օրվանից երբեք չի եղել, որ միկրոբլոգը անգամ մտածի նման գործառույթ մտցնելու մասին։ Եվ արդեն թվում է` Twitter–ին հակասող նորարարությունները երբեք չեն ավարտվի։ Այս անգամ էլ սոցցանցը որոշել է Instagram—ի օրինակին հետևել և ցուցադրել օգտատերերի ցանցային ստատուսը` օնլայն են արդյոք, թե` ոչ։
Այդ պատճառով փոփոխության են ենթարկվել մինի չատերը, դրանք հիմա ավելի նման են iMessage և WhatsApp չատերին։
Ինտեֆեյսի նման դիզայնը բավական կհեշտացնի շփումը սոցցանցում։
Նորարարությունների մասին հայտնել է սոցցանցի աշխատակցուհիներից Սառա Հայդերը։ Օգտատերերը ծանոթանալով նորարական գաղափարին, բացասական արձագանք են տվել դրան։ Թվիթերյան լսարանը միշտ էլ դժգոհությամբ է ընդունում նորությունները։