Շվեդիայում ռոբոտ զբոսավար է հայտնվել

Շվեդական զբոսաշրջային կազմակերպություններից մեկը նոր աշխատակցով է համալրվել: Թվում է` սովորական իրավիճակ է, բայց աշխատակիցը ռոբոտ է, որը օգնելու է կատարել ամենօրյա աշխատանքը։

Նորույթը ստացել է Pepper անվանումը։ Նա ունակ է ճանաչել   շրջապատի մարդկանց  և  արձագանքել նրանց  զգացմունքներին: Ռոբոտն ունի անիվներ, որոնք օգնում են արագ տեղաշարժվել, իսկ կրծքավանդակին ամրացված է 10 դյույմանոց անկյունագիծ ունեցող պլանշետ, որն օգնում է շփվել շրջապատի հետ։

Pepper–ը ունի 4500 բառ արտասանելու հնարավորութուն, նա իդեալական հասկանում է մարդկանց խոսքն ու պահանջները։